ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Դարձել ենք մենթալիտետի գերիներ

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Դարձել ենք մենթալիտետի գերիներ
08.09.2014 | 15:29

Բարդ ժամանակներ ենք ապրում:
Հասարակության արժեհամակարգը խաթարված է, գնահատման հին չափանիշները չեն գործում, նորերը չկան:
Մաքսային միության ընդդիմախոսներն արդարացիորեն նշում են, թե Սերժ Սարգսյանն իրավունք չուներ միայնակ որոշելու այդ կառույցին Հայաստանի միանալու հարցը:
Ճիշտ են ասում, բայց շրջանցում են կարևոր մի հանգամանք. այս հարցում Սարգսյանի ու հասարակության պատկերացումներն ամենամոտն են: Գուցե Սարգսյանը եվրասիական ինտեգրացիային պարտադրված է գնացել. հասարակության ռուսասիրությունն ինքնաբուխ է, որն արտահայտվում է զանգվածաբար Ռուսաստան գնալով, այնտեղի բարքերը գովերգելով:
Հայաստանի աղքատ բնակաչությանը պահում են Ռուսաստանից եկած տրանսֆերտները ու դրանք էլ որոշելու են հանրաքվեի ելքը, եթե այդպիսի բան անցկացվի Մաքսային միության հարցով:
Նեքրին քաղաքական հարցերում էլ է այդպես:
Բոլորն ասում են, բողոքում են, թե իշխանությունը հովանավորում է հանցագործներին, բայց այդ քննադատությունն անհասցե է:
Շատերը կքննադատեն Սերժ Սարգսյանին, եթե նա որոշի Սյունիքի մարզպետի պաշտոնում վերադարձնել Սուրիկ Խաչատրյանին, ու վստահ եմ, որ նման նշանակում չի լինի:
Բայց վստահ չեմ սյունեցիների ընտրության վրա, եթե մարզպետն ընտրովի լինի: Վախենամ, որ մեծ առավելությամբ հենց Սուրիկը հաղթի:
2003-ին Սերժ Սարգսյանը զարգացրեց «մենթալիտետային ժողովրդավարության»թեզը. մի տասը հոդվածով դա քննադատել եմ, հիմա էլ կքննադատեմ:
Այն ժամանակ համոզված էի, որ հասարակության մեծամասնությունն ինձ պես է մտածում, հիմա համոզված չեմ ու մտածում եմ, որ Սերժն ու մյուսները հասարակությանն ավելի լավ են ճանաչում ու գուցե մի փոքր էլ առաջ են կանգնած այդ մտածողությունից:
Ու, թերևս, դա է այս ու նախորդ նախագահի իշխանության երակարակեցության գաղտնիքը:.
Ֆրանսիական հայտնի «Խաղալիք» ֆիլմում իսկապես գործարարը մեղավոր չէր, որ իր կամակոր տղան պատանդել էր լրագրողի. վերջինիս ու նրա շրջապատի մենթալիտետը հանդուրժում էր այդ բարքերը:

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ